• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստան-Բուլղարիա բարեկամության ընկերության հիմնադիր նիստ

30 սեպտեմբերի, 2013
Հայաստան-Բուլղարիա բարեկամության ընկերության հիմնադիր նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 26-ին Սոֆիայի <<Ռուսական մշակութային տեղեկատվական կենտրոնում>> տեղի ունեցավ Հայաստան-Բուլղարիա բարեկամության ընկերակցության հիմնադիր նիստը, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը:
Կարևորելով հայկական լոբիստական կազմակերպությունների նպաստավոր գործունեությունը ամբողջ աշխարհում` դեսպանը իր ելույթում մասնավորապես նշեց ընկերակցության ստեղծման նշանակությունը Բուլղարիյում, հաշվի առնելով 1915թ. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների շրջանակում կառուցի արդիականությունը:

Կանոնադրության համաձայն ընկերակցության անդամները ընտրեցին նախագահ `Վասիլ Բոյաջիևին և տեղեկալներ` ԲՀ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնական պրոֆ.Կարո Մարտիրոսյանին, ԲՀ կրթության նախկին փոխնախարար և ներկաիս նախարարի խորհրդական Կիրչո Ատանասովին:
Ընկերակցությանը անդամակցում են Հայաստանում Բուլղարիայի նախկին դեսպանները, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ և բուլղար մտավորականներ և արվեստի գործիչներ: Միջոցառմանը հրավիրված էր ԲՀ խորհրդարանի պատգամավոր, ԲՍՊ կուսակցության անդամ Ատանաս Զաֆիրովը, որը իր ելույթում խոսոլեվ նորաստեղծ կառույցի դերի մասին կարևորեց տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, և իբրև խթանող քայլ իր պատրաստակամությունը հայտնեց պատկան մարմինների հետ քննարկել Հայաստանում առևտրի կցորդ նշանակելու հնարավորությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: