• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ պաշտոնական հանդիպում ԲՀ խորհրդարանում

11 հոկտեմբերի, 2017
Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ պաշտոնական հանդիպում ԲՀ խորհրդարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 11-ին ԲՀ խորհրդարանի շենքում տեղի ունեցավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ:
Հանդիպման նպատակն էր շարունակել քննարկումները միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու բարեկամանական խմերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես ժողովրդական դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Ափսոսանքով նշելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով ոլորտում երկու երկրների առկա հզոր ներուժը:
Այս գործընթացում կողմերը կարևորեցին բուլղարահայ համայնքի կառուցողական մասնակցությունն ու ազգային փոքրամասնությունների (մասնավորապես, հայ համայնքի) նկատմամբ ԲՀ կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը: Կարևորվեց նաև ԲՀ-ՀՀ խմբի անդամների և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: