• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հուշերեկո

29 մարտի, 2019

 Բուլղարիայի “Երևան” կազմակերպության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության հովանավորությամբ 2019թ. մարտի 29-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվեց հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հուշերեկո:

Բուլղարիայի “Երևան” կազմակերպության նախագահ, հայտնի գիտնական Գարո Մարդիրոսյանը ներկայացրեց աշխարհահռչակ հայ գիտնականի կենսագրությունը և գիտական գործունեության հիմնական ուղղությունները: Նա անդրադարձավ նաև Վ. Համբարձումյանի մանկավարժական, գիտա-կազմակերպչական և հասարակական-քաղաքական գործունեությանը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԲՀ ազգային ակադենիայի աստղագիտության ինստիտուտի դոկտոր-պրոֆեսոր, հայտնի գիտնական, Վ. Համբարձումյանի աշակերտ Միլչո Ցվետկովը: Նա ներկայացրեց Վ. Համբարձումյանի գիտական ժառանգությունը՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելով վերջինիս կողմից աստղագիտության տարբեր բնագավառներում արված հայտնագործությունների, գյուտերի և նորարարությունների մասին: Ցուցադրվեցին Վ. Համբարձումյանի գիտական և հասարակական գործունեությունը, ինչպես նաև անձնական կյանքը ներկայացնող արխիվային լուսանկարներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ և Վ. Համբարձումյանի մասին իր հիշողությունները ներկայացրեց դեսպան Ա. Սարգսյանը:

Միջոցառմանը մասնակցեցին բուլղարահայ համայնքի, ԲՀ գիտությունների ակադեմիայի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ: Համայնքի ներկայացուցիչների կատարմամբ հնչեցին Կոմիտասի և համաշխարհային դասականների ստեղծագործությունները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: