• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ողջույն Հայաստան 2019

01 հունիսի, 2019

 Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում հունիսի 1-2-ը կայացավ «Ողջու՜յն, Հայաստան» միջազգային մշակութային փառատոնը:  Այն կազմակերպվել էր «Արաքս» հիմնադրամի կողմից՝ Պլովդիվի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին մասնակցեցին Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Բուրգաս, Ռուսե քաղաքների, Հունաստանի Կոմոտինի և Թուրքիայի Ստամբուլի հայ համայնքները ներկայացնող մեկ տասնյակից ավելի պարային համույթներ, երգչախմբեր և անհատ կատարողներ: Երկու օր տևած փառատոնային միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցան Բուլղարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած բազմաթին հայեր, մեծ թվով բուլղար և արտասահմանցի հյուրեր: Միջոցառումների պատվավոր հյուրերի թվում էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Նշենք, որ Պլովդիվը հռչակվել է 2019թ.-ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, ինչը նախատեսում է տարվա ընթացքում այստեղ բազմաթիվ և տարաբնույթ մշակութային միջոցառումների կազմակերպում,  հարյուր հազարավոր զբոսաշրջիկների այցելություն: Ուստի և քաղաքի ամենաակտիվ տուրիստական կենտրոնում գտնվող հին հռոմեական բացօթյա մարզադաշտում շուրջ 5 ժամ տևած «Ողջու՜յն, Հայաստան» փառատոնի հիմնական համերգային ծրագրի ականատեսը դարձան Բուլղարիայի տարբեր քաղաքներից և արտերկրից ժամանած հազարավոր մարդիկ: Այսպիսի միջոցառումները հիանալի միջոց են հանդիսանում հայկական մշակույթը և արվեստը մեծ լսարանին ներկայացնելու համար, ինչը նպաստում է Հայաստանն ու հայ ազգը էլ ավելի ճանաչելի դարձնելուն:

Գլխավոր համերգի նախօրեին բոլոր մասնակիցները հավաքվել էին Պլովդիվի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու բակում, ուր տեղի ունեցավ մերձեցման երեկո և տոնական խնջույք՝ հայկական երգի ու պարի ուղեկցությամբ: Նման հավաքները նաև լավ հնարավորություն են ընձեռում տարբեր երկրներ և քաղաքներ ներկայացնող հայերի միջև կապերի ստեղծման, նրանց մերձեցման համար:

«Ողջու՜յն, Հայաստան» միջազգային  մշակութային փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին նաև մանկական նկարների՝ «Ինչպես եմ պատկերացնում Հայաստանը» խորագրով մրցույթ, հայ հեղինակների գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսներ:

Փառատոնն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Այն հիրավի վերածվեց լայնածավալ համահայկական տոնախմբության:

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: