• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Հայաստան և Բուլղարիա – գույներ և ձևեր» խորագրով հայ և բուլղար գեղանկարիչների գործերի համատեղ ցուցահանդես

01 հուլիսի, 2019

 2019թ. հուլիսի 1-ին Սոֆիայի «Գալերիա ՆԴԿ» ցուցասրահում բացվեց և այս օրերին անց է կացվում «Հայաստան և Բուլղարիա – գույներ և ձևեր» խորագրով հայ և բուլղար գեղանկարիչների գործերի համատեղ ցուցահանդեսը, որը կազմակերպվել է ՀԲԸՄ Սոֆիայի և Վառնայի մասնաճյուղերի նախաձեռնությամբ և ԲՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և օժանդակությամբ:

Հայկական արվեստը ներկայացնելու նպատակով Բուլղարիա են ժամանել Հայ կերպարվեստի հիմնադրամի նախագահ Խ. Աբրահամյանը, ՀՀ նկարիչների միության անդամներ Աղասի Թալալյանը, Արմեն Դերմենջյանը և Արթուր Սմբաթյանը: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայ և բուլղար, այդ թվում և բուլղարահայ, թվով 29 հեղինակների մի քանի տասնյակ ստեղծագործություններ:

Բացման արարողությանը մասնակցեցին մշակույթի և արվեստի ճանաչված գործիչներ, բուլղարահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ: Միջոցառմանը ներկա էր դեսպան Ա. Սարգսյանը:

Հուլիսի 9-ին ցուցահանդեսը տեղափոխվեց Վառնա և ներկայացվեց մինչև հուլիսի 17-ը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: