Լուրեր

Ստեփան Հինդլիյանի մահվան կապակցությամբ

30.03.2017

Կից լուսանկարներ

1

Ամբողջ ալբոմ »

 

Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը կսկիծով հայտնում է, որ կյանքի 66-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է դեսպանության թարգմանիչ-քարտուղար Ստեփան Հինդլիյանը:
Ստեփան Հինդլիյանը ծնվել է 1951թ. հուլիսի 31-ին Սոֆիայում: 1975թ. ավարտել է Սոֆիայի ՙՙՍբ. Կլիմենտ Օխրիդսկի՚՚ համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1980թ. վերապատրաստվել է Երևանի պետական համալսարանում: Փայլուն տիրապետելով բուլղարերեն և հայերեն լեզուներին՝ Ստեփան Հինդլիյանը երկար տարիներ աշխատել է բուլղարական, այդ թվում հայալեզու, տարբեր հրատարակչություններում և խմբագրություններում, դասավանդել է օտարերկրյա ուսանողներին:
1996թ. հունիսից Ստեփան Հինդլիյանն անցել է աշխատանքի Սոֆիայում Հայաստանի Հանրապետության նորաստեղծ դեսպանությունում որպես թարգմանիչ-քարտուղար, ուր և աշխատել է մինչև իր կյանքի վերջը:
Որպես բարձրորակ մասնագետ և անբասիր աշխատող, Ստեփան Հինդլիյանն իր մեծ ավանդն է բերել Հայաստանի և Բուլղարիայի միջև սերտ բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման գործին: Նա միշտ վայելել է բոլոր աշխատակիցների սերն ու հարգանքը, արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր գնահատանքին:
Դեսպանության ողջ անձնակազմը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Ստեփան Հինդլիյանի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին և բարեկամներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հայաստանի Հանրապետության դեսպանություն

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր