• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Բանկի հաշվի համարը
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստեվո Պենդարովսկիին

16 սեպտեմբերի, 2022
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստեվո Պենդարովսկիին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը իր հավատարմագրերը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Ստեվո Պենդարովսկիին:

Դեսպան Եդիգարյանն իր ելույթում նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Հյուսիսային Մակեդոնիայում:

Դեսպան Եդիգարյանը ներկայացրեց երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի ստեղծման, ժողովուրդների միջև շփումների, մշակութային, կրթական փոխանակումների, զբոսաշրջության զարգացման, տնտեսական կապերի խորացման, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև քաղաքական երկխոսության և միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության ամրապնդման ուղղությամբ իր նպատակները:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Եդիգարյանը նախագահ Պենդարովսկիին ներկայացրեց տարածաշրջանում ներկա իրավիճակը:

Նույն օրը դեսպան Եդիգարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիին:

Դեսպան Եդիգարյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Դեսպան Եդիգարյանն անդրադարձ կատարեց երկկողմ օրակարգային հարցերին, Հարավ Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին, քննարկվեցին նաև առաջիկայում Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ Նախագահության ստանձնմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Եդիգարյանը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ նաև ԱԳ նախարարության ղեկավար կազմի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: