• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եդիգարյանը մասնակցել է «Հիշողություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը

05 հոկտեմբերի, 2022
Դեսպան Եդիգարյանը մասնակցել է «Հիշողություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. հոկտեմբերի 4-ին դեսպան Արմեն Եդիգարյանը մասնակցել է «Հիշողություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը նվիրված էր հայ գաղթականների՝ Բուլղարիա առաջին զանգվածային ներգաղթի 100-ամյա տարելիցին և Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Իր խոսքում դեսպան Եդիգարյանը նշել է, որ հայ-բուլղարական բարեկամության, եղբայրության, ընդհանուր դժվարությունների, ողբերգությունների և հանուն ազատության համատեղ պայքարի պատմական հիշողությունն անփոխարինելի է և վճռորոշ երկկողմ հարաբերությունների բնույթի և ամրության համար:

ՀՀ դեսպանը հավելել է, որ Բուլղարիայի հայ համայնքն այսօր էլ շարունակում է երկու ժողովուրդների և պետությունների միջև յուրօրինակ կամուրջի հատուկ դերակատարումը և նպաստում արդյունավետ կապերի և համագործակցության իրականացմանը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով ԲՀ ծառայողական փոխվարչապետ Լազար Լազարովը, ԲՀ փոխնախագահ Իլիանա Յոտովայի աշխատակազմի ղեկավար Կրիստիելա Սիմեոնովան, դեսպաններ, Բուլղարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: