• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Բանկի հաշվի համարը
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Համայնքի մասին

Բուլղարիայի հայ համայնքը

Բուլղարիայի պատմանկան տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են 5-րդ դարի. 2-րդ կեսից: 7-րդ դարի կեսին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև ծագած պատերազմների հետևանքով հայ նախարարներից ոմանք իրենց զորքով անցել են բյուզանդացիների կողմը և տեղափոխվել Բալկաններ, Թրակիա և Մակեդոնիա:

Հայ պատմիչների վկայությամբ այս ժամանակաշրջանում Ֆիլիպոպոլսի /այժմ Պլովդիվ/ ամրոցի պահակախումբը բաղկացած էր հիմնականում հայ զորականներից:

Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների և ավանդույթների ընդհանրություն: Շատ հայեր, դեռևս միջնադարում, բուլղարական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ հայազգի զորավար Սամուիլ «Կոմսաձագը» թագավորել է արևմտյան Բուլղարիայում 997-1014 թվականներին:

Բուլղարիայում եղել են հայ գրչության կենտրոններ /հնագույն մի ձեռագիր պահպանվել է դեռևս 1007 թվականից/: 11-17-րդ դարերում օտար նվաճողների բռնությունների հետևանքով, դարձյալ Հայաստանից Բուլղարիա են գաղթել բազմահազար հայեր, որոնք տարիների ընթացքում մերվել են տեղաբնակներին և հետագայում երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքում բավականին ակտիվ մասնակցություն և դերակատարություն են ունեցել:

Բուլղարիայի տնտեսական կյանքում չկար որևէ ասպարեզ, որտեղ բուլղար, հրեա, հույն, թուրք և այլ գործարարների կողքին չլինեին հայեր՝ հատկապես քաղաքներում, որտեղ նրանք հանդես էին գալիս, արդյունաբերության, արհեստների և առևտրի տարբեր ճյուղերի նախաձեռնողների կամ հիմնադրողների դերում:

Բալկանյան պատերազմի նախօրեին բուլղարական կառավարությունը՝ նկատի ունենալով հայերի ազգային ազատագրական պայքարը Թուրքիայի դեմ և հայ- բուլղարական համագործակցությունը, տվեց իր համաձայնությունը Բուլղարիայում ստեղծելու հայկական թեմ և առաջնորդարան:

1880-1890 թվականներին համայնքում գործել են դպրոցներ, թեմական խորհուրդ, հայ քաղաքական կուսակցություններ, հայկական հասարակական, մշակութային կազմակերպություններ, հայրենակցական, մարզական միություններ, հրատարակվել են պարբերականներ:

Հայերը գործուն մասնակցություն են ունեցել նաև Բուլղարիայի ազատագրական, հասարակական-քաղաքական պայքարում:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բալկանյան ռազմաճակատում իրենց խիզախությամբ աչքի են ընկել բազմաթիվ հայեր:

1912-1913թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ մեծ թվով հայ կամավորներ Գարեգին Նժդեհի և Անդրանիկի հրամանատարությամբ, մասնակցել են Թուրքիայի դեմ պատերազմին, արժանացել պարգևների:

1920-ականներին Բուլղարիայում ապրել են մոտ 50 հազար հայեր:

Բուլղարահայերի մշակութային զարգացման գործին մեծապես նպաստել է բուլղարահայ պարբերական մամուլը: Առաջին բուլղարահայ թերթը լույս է տեսել դեռևս 1884 թվականին: Այն Անդրանիկ Յոանեսկուի (որը Ռումինիայից տեղափոխվել էր Վառնա) նախաձեռնությամբ և խմբագրությամբ հրատարակվող «Հույս» շաբաթաթերթն էր:

Այսօր էլ համախմբված համայնքը կարողանում է պահպանել իր ազգային նկարագիրը, միևնույն ժամանակ ջանքեր է գործադրում խորացնելու և ամրապնդելու իր կապերը Հայաստանի հետ: Այս առումով կարևոր քայլ էր 1994թ-ին համայնքի համադրիչ խորհրդի ստեղծումը, որում ընդգրկված են հայկական հասարակական-մշակութային կազմակերպությունների` ՀՄԸՄ, ՀԲԸՄ, ՀՕՄ, «Երևան», Համազգայինի «Վահան» և «Երևան» թերթերի ներկայացուցիչները:

Ներկայումս Բուլղարիահայ համայնքը (ներառյալ ՀՀ քաղաքացիները) ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Բուլղարահայությունը հիմնականում ապրում է Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում: Միևնույն ժամանակ փոքր քանակով հայեր բնակվում են նաև Շումեն, Ռուսե, Խասկովո, Ստառա Զագոռա, Պազարջիկ, Յամբոլ, Սիլիստրա, Պլևեն և այլ քաղաքներում Առավել աննշան թիվ են կազմում փոքր քաղաքներում և գյուղերում բնակվող մեր հայրենակիցները:

Բուլղարիայի ժողովրդական կառավարությունը սեպտեմբերի 09-ի սոցիալիստական հեղափոխությունից հետո անջատեց եկեղեցին պետությունից:

Տեղի ունեցան փոփոխություններ թեմական խորհուրդի և առաջնորդարանի փոխհարաբերություններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ բարձր տնօրինությամբ 2011թ.մարտի 1-ի որոշմամբ Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակվեց Վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը:

2015թ. հունիսին Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդ ընտրվեց Տ. Իսահակ Վարդապետ Պողոսյանը:

Դարասկզբին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Ռուսե, Սոֆիա, Շումեն, Սլիվեն, Պազարջիկ, Բուրգաս հայաշատ քաղաքներում և այլ վայրերում հայկական եկեղեցիներին կից գործում էին տարրական դպրոց-վարժարաններ, որտեղ մինչև 1895-1896թթ. սովորում էին 9-ից 15-16 տարեկան հայ տղաները: 1903թ. հետո բուլղարահայ աղջիկները նույնպես սկսեցին հաճախել հայկական դպրոցներ:

Այժմ հայոց լեզվի ուսուցումը միջնակարգ դպրոցներում ընդգրկված է միայն մի քանի բուլղարական պետական դպրոցների պետական ծրագում` շաբաթական 2 ժամ (Սոֆիայում և Պլովդիվում, այն էլ որպես ֆակուլտատիվ ժամեր), իսկ հայկական դպրոցներ որպես այդպիսին փաստորեն գոյություն չունեն, միայն Բուրգասում և Վառնայում գործում են կիրակնօրյա դպրոցներ:

Վաղ անցյալում բուլղարահայ գաղութում հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակումբները միաժամանակ գրադարան-ընթերցարաններ էին: Առաջին և ամենամեծ գրադարան–ընթերցարանը Պլովդիվում 1883թ. հիմնադրված «Գրասիրաց եղբայրություն» գրադրանն էր:

Ներկայումս նման ընթերցարանները մասամբ պահպանվել են որոշ հայաշատ քաղաքներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: