• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում

07 հլս, 2025

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, թեմական խորհրդի նախագահը, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի անդամները, ինչպես նաև բոլոր հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով, երեկոյան երթով Սոֆիայի հայկական եկեղեցուց շարժվեցին դեպի «Երևանյան» պուրակում տեղադրված Հայկական խաչքարը:

Խաչքարի մոտ սկսվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված սգո հանրահավաքը: Տեղի ունեցավ լռության րոպե, պսակադրման արարողություն, մոմավառություն, ելույթ ունեցավ Սոֆիայի հայկական պարային համույթը:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Վարդանուշ Թոփաքբաշյանը, որը ներկայացրեց Եվրոպայի Խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևի ուղերձը, ելույթ ունեցավ նաև ՎՄՌՕ /Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն/ կուսակցության փոխնախագահ և քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին:

Հանրահավաքին ներկա էին ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սրբ. Կլիմենտ Օրհրդսկի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայագիտական բաժնի դասախոսներ և ուսանողներ, Սոֆիայում գործող բուլղարահայ ազգային մարմինների, կրթամշակութային և այլ կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ և գործարարներ: Նույն օրը Բուլղարիայի բոլոր գործող հայկական եկեղեցիներում տեղի ունեցան պատարագներ և մատուցվեցին հոգեհանգստյան արարողություններ:

Ապրիլի 24-ին Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Սիլիստրա, Շումեն Յամբոլ, Ռուսե, Ստառա-Զագոռա հայաշատ քաղաքներում նույնպես տեղի են ունեցել բազմամարդ երթեր, որոնց մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև բուլղար համախոհներ, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: