• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության նվիրված գիտաժողով Վելիկո Տրնովոյում

03 մայիսի, 2012

 Մայիսի 2-3-ը Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի “Սվ. սվ. Կիրիլ ի Մեդոդիյ” համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային գիտաժողով` ”Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալի հանցագործություն 97-րդ տարելից” թեմայով, որը իր տեսակի մեջ առաջինն էր Բուլղարիայում։ Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բուլղար և հայ ազգի դասախոսներ և ուսանողներ Սոֆիայից, Վելիկո Տրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Դեսպանն իր ելույթում շեշտեց, որ “1915-1917թթ. իրադարձություները պլանվորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը և յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակներ կերտվել էր մեր հայրենակիցների կողմից”։
Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը։ Զեկույցներով հանդես եկան Հայ առաքելական թեմի առաջնորդական տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայի թեմական խորհդի նախագահ դոկտոր Ռուբեն Գրիգորյանը, ՀՀ պատվո հյուպատոս Եգիազար Ուզունայնը, ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի նախագահ Սոնյա Պետրոսյանը, “Երևան” թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանը, իրավաբան դոցենտ Մասիս Խաջոլյանը, Ավետիս Բեյլերյանը,պատվելի Ներսես Կետիկյանը, ԲՀ գիտությունների ակադեմիային առնթեր Բալկանիստիկայի ինստիտուտի նախկին տնօրեն պրոֆեսոր Հակոբ Կարապետյանը, լրագրող Միհրան Պողոսյանը, Կարո Ախչիյանը, հայագետ Գոհար Խնկանոսյանը, ուսանող Մաուել Թեփելիկյանը։
Ի թիվս ելույթների Հռիպսիմե Էրնիասյանը ներկայացրեց Հրանտ Դինքի <<Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ Հայաստան-Թուրքիա>> գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ։ Նշանակալից միջոցառումն ավարտվեց Թավիանի եղբայրների նկարահանած “Արտույտների ագարակը” գեղարվեստական կինոնկարի ցուցադրությամբ։
Միջոցառմանը ներկա էին ազգությամբ թուրք ուսանողներ` որոնք չէին մասնակցում զեկույցներով, սակայն բանավեճի ժամանակ մասնակցեցին հարցադրումներով։

 

http://dariknews.bg/view_article.php?article_id=894370

http://www.focus-news.net/?id=n1648600

http://www.focus-news.net/?id=n1648797

http://bg-bg.facebook.com/events/447168435298741/permalink/447168441965407/

http://hayastan-bg.com/news.php?readmore=1872

http://veliko-tarnovo.net/novini/konferentsiya-vearmenskiyat-genotsidve-organizira-velikotarnovskiyat-universitet.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: