• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՇՈՒՄԵՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԵՆԵՐԱԼ ՄԱԴԱԹՈՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

31 մայիսի, 2012

Ս.թ. մայիսի 31-ին Բուլղարիայի Հանրապետության Շումեն քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից գեներալ-լեյտենանտ Մադաթովի ծննդյան 230-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն, որը կազմակերպել էին Շումենի քաղաքապետարանը, «Դոբրի Վոյնիկով-1856» գրադարանը և տեղի հայ համայնքը: Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Բուլղարիայի Թեմական խորհրդի նախագահ Ռուբեն Գրիգորյանը, Վառնայում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովը, Վառնայի և Վելիկոպրեսլավի սրբազան Կիրիլը, Շումենի և Վառնայի հայ համայնքի, ինչպես նաև բուլղար հասարակայնության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Հանդիսությանը ներկա էր Մոսկվայից ժամանած բարերար Գևորգ Քեսոյանը, որը ֆինանսավորել է գեներալ Մադաթովի կիսանդրին քանդակելու և զբոսայգում տեղադրելու աշխատանքները: Մեծ հերոսի հիշատակը նշելու կապակցությամբ նա Սուրբ Գևորգ զորավարի սրբապատկեր նվիրեց քաղաքին:
Ծաղկեպսակներ մատուցվեցին ԲՀ-ում ՀՀ դեսպանության, Վառնայում ՀՀ պատվո հյուպատոսության, հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի, Շումենի քաղաքապետարանի և մարզպետարանի, «Դոբրի Վոյնիկով-1856» գրադարանի, Շումենի հայ համայնքի և եկեղեցական վարչության կողմից, ծաղկեփնջեր երախտավոր քաղաքացիներից:
Հանդիսությունից հետո քաղաքապետ Կրասիմիր Կոստովի տված պաշտոնական ճաշի ժամանակ դեսպան Սհոյանի և քաղաքապետ Կոստովի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն այսուհետ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի կապակցությամբ Շումենում կազմակերպվող միջոցառումների ծրագրում ընդգրկել հանդիսություններ նաև գեներալ Մադաթովի կիսանդրու առջև՝ հարգելով նրա ավանդը քաղաքի ազատագրման գործում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: