• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Սոֆիայի քաղաքապետարանում

01 օգոստոսի, 2012
Հանդիպում  Սոֆիայի քաղաքապետարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 1-ին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը հանդիպեց Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդըկովայի հետ և իրեն հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ստացված` Հայաստանի մայրաքաղաքը այցելելու հրավեր: Դեսպան Սհոյանը տկն. Ֆանդըկովային տեղեկացրեց սեպտեմբերին կայանալիք մշակութային իրադարձությունների մասին, որոնք հայկական կողմն իրականացնելու է Բուլղարիայի մշակույթի նախարարության և «Սվ. Սվ. Կիրիլ ի Մետոդի» ազգային գրադարանի հետ համատեղ: Ողջունելով երկու երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում, տկն. Ֆանդըկովան իր հերթին հիշատակեց ավանդաբար լավ հարաբերությունները հայ համայնքի հետ: Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու կառուցման ավարտի համար քաղաքապետարանի հատկացրած նյութական օժանդակության կապակցությամբ տկն. Ֆանդըկովան ընդգծեց նոր տաճարի կարևորությունը և դերը մայրաքաղաքի հայերի համար:
Հանդիպման ընթացքում շոշափվեցին նաև Սոֆիայի հայ համայնքին առնչվող արդի խնդիրներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: