• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վելիկո Տրնովոյի և Էջմիածնի միջև ստորագրվեց հայտարարություն քույր քաղաքներ հռչակելու մասին

12 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 11-ին Վելիկո Տրնովոյի քաղաքապետարանում քաղաքապետ Դանիել Պանովը ընդունեց Հայաստանից ժամանած Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությանը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, քաղաքային խորհրդի նախագահ Նիկոլայ Աշիկովը, փոխքաղաքապետ Սնեժանա Դանևան, պատմաբան Խիտկո Վաչևը, այլ պաշտոնատար անձիք: Քննարկվեցին երկու քաղաքների միջև համագործակցությոն հեռանկարները: Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ պատմաբան Խիտկո Վաչևի գրքի շնորհանդեսը` <<Մեկ տաճար, մեկ գերեզմանատուն, երկու կրոնական համայնքներ>> վերնագրով, որի հրատարակությանը հովանավորել էր Վելիկո Տրնովոյի քաղաքապետարանը, որպես աջակցություն քաղաքի թեկնածությանը 2019թ. Եվրոպական մշակութային քաղաք հռչակելուն:

Պաշտոնական հանդիպմանը հաջորդեց Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տրնովո քաղաքի և Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքի միջև մշակույթի, տուրիզմի, քաղաքաշինության, կրթության, գիտության, տնտեսության և հանրային կյանքի այլ համապատասխան ճյուղերի ոլորտում համագործակցության վերաբերկալ հայտարարության ստորագրումը: Հայտարարությամբ հաստատվեց Վելիկո Տրնովո և Էջմիածին քաղաքները քույր քաղաքներ դարձնելու փոխադարձ ցանկությունը, որը եվրոպական միության պայմաններում կնպաստի հասնելու ավելի լավ զարգացման արդյունքների, ինչպես նաև կնպաստի երկու երկրների ակտիվ քաղաքացիական մասնակցությանը և մշակութային զարգացմանը, որն էլ կօժանդակի դրանց տևական զարգացմանը: Հայտարարությունը ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրավիրեց գործընկերոջը այցելել ս.թ. դեկտեմբերին Էջմիածին, որի շրջանակներում տեղի կունենա պայմանագրի ստորագրումը:

Տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ քաղաքապետերը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Վելիկո Տրնովոյի քաղաքապետարանի ընդունելությունների տանը քաղաքապետ Դանիել Պանովի կողմից տրվեց պաշտոնական ճաշ և ցուցադրվեց <<Ձայն և Լույս>> երաժշտական լուսային բեմադրությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: