• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևայի հետ

15 հոկտեմբերի, 2012
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահ տիկին  Ցեցկա Ցաչևայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Բուլղարիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի և Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահ տիկին Ցեցկա Ցաչևայի միջև:
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ուղղված տիկին Ցաչևային և կից ՀՀ Ազգային Ժողովի հայտարարությունը` 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:
ԲՀ Ազգային Ժողովի նախագահը իր հերթին հայտնեց, որ լավատեղյակ է խնդրին և, որ Բուլղարիայի իշխանությունների վերաբերմունքը համահունչ է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի հայտնած դիրքորոշմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները և անդրադարձավ Ղարաբաղում վերջերս կայացած նախագահական ընտրություններին:
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը ողջունեց Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու Հայաստանի ջանքերը և նշեց, որ Բուլղարիան մշտապես կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը:

Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահը բարձր գնահատեց Բուլղարիայում հայ համայնքի դերակատարությունը, և հայտնեց իր պատրաստակամությունը` մշտապես աջակցել բուլղարահայերին իրենց բազմաթիվ նախաձեռնություններում:

Տիկին Ցաչևան վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Բուլղարիա այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակաշրջանում, նշելով որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա բարձր կապերի խորացմանն ու զարգացմանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: