• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մասնակցել է Բուլղարիայում կայացած Հարավ-արևելյան Եվրոպայի մշակույթի ժառանգությանը նվիրված նախարարական 8-րդ համաժողովին

26 հոկտեմբերի, 2012

2012 թ. հոկտեմբերի 24-25-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացել է Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված նախարարական 8-րդ համաժողովը, որն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթ. զարգացման կամուրջ» նախաձեռնության շրջանակներում` «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կայուն զարգացումը» խորագրի ներքո:
Հանդիպման կազմակերպիչն էր Բուլղարիայի մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վենետիկի գրասենյակի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում էին Բուլղարիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի, Մոլդովայի, Խորվաթիայի, Հունաստանի, Իտալիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ռումինիայի, Սլովենիայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի մշակույթի նախարարները, փոխնախարարները, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետները:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը համաժողովին մասնակցում էր առաջին անգամ:
Հանդիպման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն առանձնազրույցներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր մշակույթի նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: Վերջինիս հետ զրույցում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: