• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կավառնայում հավերժացվեց Երանոս Երանոսյանի հիշատակը

30 հոկտեմբերի, 2012

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Բուլղարիայի Հանրապետության Կավառնա քաղաքի քաղաքապետ Ցոնկո Ցոնևի հրավերով ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը մասնակցեց քաղաքային խորհրդի հերթական նիստին,որի քննարկման կետերից էր 1877-78թթ. ռուս-թուրքական ազատագրական պատերազմի ժամանակ Կավառնա քաղաքը բնաջնջումից փրկած Երանոս Երանոսյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը: Քվեարկված որոշումն ընդունվեց միաձայն:
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և քաղաքային խորհուրդին մեր ազգակցի սխրագործությունը գնահատելու կապակցությամբ:
Որոշումն ընդունելուց հետո տեղի ունեցավ պսակադրման արարողությունը Երանոս Երանոսյանի հուշաքարի առջև:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմական Խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Կավառնայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դարինա Կոլիշևան, Վառնայում ՀՀ պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովը,Վառնայի հայ առաքելական եկեղեցու քահանա Բարդողիմեոսը, Երանոս Երանոսյանի ծոռնորդին բժիշկ Արթյուն Էրինոզովը, տեղի համայնքի և մոտակա Դոբրիչ քաղաքի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հայրենակիցներ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: