• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կլոր սեղան` “Սումգայիթ` ողբերգությունից 25 տարի անց”

27 փետրվարի, 2013

Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող “Հայ դատ” հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան` “Սումգայիթ` ողբերգությունից 25 տարի անց”: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը և որ Սումգայիթի ցեղասպանությանը մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև արժանացան պետական բարձր պարգևների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը, դեսպանը զուգահեռ անցկացրեց, նշելով, որ 25 տարի անց, ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը այսօր ևս շարունակում է այդ նույն քաղաքականությունը` հերոսացնելով մարդասպանին: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ` պատմաբան, պրֆ. Հակոբ Կարապետյանը, <<Հայ Դատ>> հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը, լրագրող Միհրան Պողոսյանը, թուրքագետ Էմիլիա-Բորյանա Սլավկովան, սոցիոլոգ Օլեգ Մարտիրոսյանը, ակադեմիկոս միջազգային իրավունքի փորցագետ Բորիսլավ Յոտովը, միջազգային քաղաքական մեկնաբան Լյուբոմիր Ժելևը:
Մասնակիցները հանգամանորեն անդրադարձան ոչ միայն բուն Սումգայիթյան իրադարձություններին, այլև Հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը:
Զեկուցողները դատապարտեցին Սումգայիթյան ջարդերը և միավորվեցին մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող Հայտարարագիր և հրապարակել այն:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց և բաժանվեց “Սումգաիթի սինդրոմը” և կիպրոսցի լրագրող, ԵԽ խորհրդական Իոաննիս Խարալամպիդիսի “Սպանելու նպատակով վարձվածները”գրքույկները:
http://dox.bg/files/dw?a=69a3e7b72c
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: