• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

“Հայերը և Բալկանյան պատերազմը” թեմայով գիտաժողով Սոֆիայում

07 ապրիլի, 2013

Բալկանյան պատերազմի 100-ամյակի շրջանակում Բուլղարիայում գործող <<Հայ դատ>> հանձնախմբի նախաձեռնությամբ և Սոֆիայի քաղաքապետարանի աջակցությամբ ապրիլի 5ին և 6-ին Սոֆիայի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ գիտաժողով` “Հայերը և Բալկանյան պատերազմը” թեմայով:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Մեջբերելով 1912-1913թթ. Բալկանյան պատերազմում հայերի մասնակցության մասին պաշտոնական փաստագրական տվյալները, դեսպանը ընդգծեց, որ պատերազմին մասնակցած 300 հայ կամավորականներից 30-ը պարգևատրվել են պետական պարգևներով: Դեսպան Սհոյանը շեշտեց տեղի ունեցող գիտաժողովի կարևորությունը, որը կոչված էր մեր հայրենակիցների սխրագործություններն ու հիշատակը հավերժացնելուն: Իր ելույթը եզրափակելով, դեսպանը նշեց, որ հերոսությունը մարդկային բարձր արժեք է` անկախ անհատի ազգությունից ու դավանանքից:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պատմաբան, ակադեմիկոս Գ.Մարկովը, Սոֆիայի զինվորական ակադեմիայի պատմաբան, պրոֆեսոր Տոդոր Պետրովը և այլ հետազոտողներ:
Միջոցառմանը ներկա էին հայկական կազմակերոպությունների ղեկավարներ, օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: