• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումներ Բուլղարիայում

22 ապրիլի, 2013

 

<<Երկյուղած լռություն>> մենաներկայացումը Սոֆիայում

Սոֆիայում 2013թ. ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացման միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ <<Հիշատակը կենդանի է>> խորագրով Հայաստանից ժամանած Երևանի կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի հեղինակային <<Երկյուղած լռություն>> մենաներկայացումը` նվիրված հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշին: Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Սոֆիայի ՀԲԸՄ մասնաճյուղի ատենապետ տիկին Սոնյա Ավագյանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայում հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմական Խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ապրիլի 20-ին բեմադրությունը ներկայացվեց Պլովդիվի հայ հանդիսատեսին` Պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանի աջակցությամբ:


Հայաստանի և Բուլղարիայի <<Նոր անուններ >>պատանի երաժիշտների համատեղ համերգը Սոֆիայում

2013թ. ապրիլի 20-ին և 21-ին Սոֆիայի <<Լյուբոմիր Պիպկովի>> անվան ազգային երաժշտական դպրոցի սրահում տեղի ունեցավ Հայաստանի և Բուլղարիայի <<Նոր անունները>> խորհագրով համատեղ համերգը, որին մասնակցեցին Հայաստանից ժամանած տաղանդավոր մանուկ երաժիշտներ: Համերգը նախաձեռնել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը Սոֆիայի ՀԲԸՄ մասնաճյուղի աջակցությամբ: 2011 թվականից Հայաստանում գործում է <<Հայաստանի նոր անուններ>> ծրագիրը` ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սոֆիայում «Հայաստանի նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողները հյուրընկալվեցին «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի գլխավորությամբ:
Երիտասարդ կատարողներին նվագակցում էր Սոֆիայի ՀԸԲՄ մասնաճյուղի կամերային նվագախումբը Պետրոս Փափազյան ղեկավարությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Վիճակագրության ազգային ինստիտուտի նախագահ, նախկին վարչապետ տիկին Ռենետա Ինջովան, Բուլղարիայի լրագրողների միության նախագահ տիկին Սնեժանա Տոդորովան, Սոֆիայի <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցու քահանա Տեր Գուսան Հատավյանը, հայ և բուլղար ունկնդիրներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: