• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներ Սոֆիայում

24 ապրիլի, 2013

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը մասնավորապես նշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտեց ժխտողականության քաղաքականությունը: Պսակադրման արարողությանը հաջորդեց հոգեհանգստյան Սուրբ պատարագ, որը մատուցվեց Սոֆիայի <<Սուրբ Աստվածածին>> եկեղեցում: Միջոցառումները լուսաբանում էին Բուլղարական <<Ալֆա>> և <<Սկատ>> հեռուստաընկերությունները, որոնց և հարցազրույց տվեց ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: 

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվում են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնա, Պլովդիվ , Ռուսե, Բուրգաս. Դոբրիչ, Սլիվեն:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: