• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սբ.Սբ. Կիրիլի և Մեթոդիի տոնին նվիրված առաջին պաշտոնական հիշատակման հոբելյանական տոնակատարությոնները Շումենում

18 մայիսի, 2013

2013թ. մայիսի 18-ին Շումեն քաղաքում հանդիսավոր տոնակատարությամբ նշվեց Սբ. Սբ. Կիրիլի և Մեթոդիի կողմից ստեղծված սլավոնական այբուբենին նվիրված տոնի վերաբերյալ պաշտոնական առաջին գրավոր հիշատակման 200–րդ հոբելյանը, որի վաղեմության վկայությունը արձանագրված է եղել Վենետիկի Մխիթարյան միաբանության արխիվում գտնվող լեզվաբան, մանկավարժ, պատմաբան, գրականագետ և ճանապարհորդ, քահանա Մինաս Բժիշկյանցի նամակում, որը միակ հավաստող փաստաթուղթն է, որ Շումեն քաղաքում դեռևս 1813թ. առաջին անգամ պաշտոնապես նշել են սլավոնական լուսաորիչներ Սբ.Սբ. Կիրիլի և Մեթոդիի տոնը:

Մայիսի 18-ին Շումենի քաղաքապետ Կրասիմիր Կոստովի հրավերով ՀՀ դեսպան Ա.Սհոյանը մասնակցեց քաղաքապետարանի կազմակերպած տոնակատարություններին: Տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում քաղաքապետ Կրասիմիր Կոստովի և նրա տեղեկալների հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություներին վերաբերող հարցեր, կարևորվեց տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, ինչպես նաև քննարկվեց Շումենը Հայաստանի որևէ քաղաքի հետ քույրացման հեռանկարը:
Պաշտոնական հադիպումներին հաջորդեց այցելություն Շումենի “Սուրբ Աստվածածին” Հայ Առաքելական եկեղեցի, որից հետո տեղի ունեցավ հանդիպում տեղի հայ համայնքի հետ, քննարկվեցին տեղի հայությանը հուզող հարցեր:
Շումեն քաղաքի “Սլավոնական զբոսայգում” տեղադրված գեներալ Վալերիան Մադաթովի հուշարձանին ՀՀ դեսպան Ա. Սհոյանը, քաղաքապետ Կրասիմիր Կոստովը և հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին գեներալի 231-րդ տարեդարձի առթիվ, որից հետո ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հարցազրույց տվեց բուլղարական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Երեկոյան հայկական պատվիրակությունը քաղաքապետի ընկերակցությամբ ներկա եղավ քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանդիսավոր շքերթին և բացօթյա թատերական ներկայացմանը:
Միջոցառումներին ներկա էին Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, փոխքաղաքապետ Ժիվկա Տոնևան, Շումենի Հայ Առաքելական եկեղեցական վարչության նորընտիր ատենապետ Արթուր Ալթունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: