• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայի Հայոց թեմի թեմական պատգամավորական ժողով Պլովդիվում

30 հունիսի, 2013

2013թ. հունիսի 28-29-ը Պլովդիվ քաղաքի <<Սբ.>> Գևորգ եկեղեցուն կից գործող մշակութային տան սրահում տեղի ունեցավ Բուլղարիայի Հայոց թեմի թեմական պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին Բուլղարիայի 13 եկեղեցական վարչություններից առաջադրված պատգամավորներ:
Բուլղարիայի հայոց թեմը 2010թ. առանձին թեմ հռչակվելուց հետո, առաջին պատգամավորական ժողովն էր, որի օրակարգի միակ հարցը նոր կանոնադրության ընդունում էր: Ժողովի մասնակիցներին իր Հայրապետական Օրհնությունն էր հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Բուլղարիայի Հայոց թեմի թեմական պատգամավորական ժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը: Ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը: Թեմական պատգամավորական Ժողովը հաջորդաբար նախագահեցին Վառնայի և Շումենի պատգամավորներ Վանուհի Առաքելյանը, Կարեն Բեյլերյանը և Արթուր Ալթունյանը: Թեմական ժողովի իրավական օժանդակությունը ապահովեցին Բուլղարիայի հայ իրավաբանների փորձագիտական խումբը:
Շահագրգիռ և բուռն քննարկումների արդյունքում, քվեարկությամբ ընդունվեց Բուլղարիայի Հայոց Թեմի նոր կանոնադրությունը, որը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հաստատմանը:
Բուլղարիայի Հայոց թեմի թեմական ժողովի պատգամավորներին տոնական տրամադրություն հաղորդեցին Բուլղարիայում սիրված երգիչ- մենակատարներ` <<Էրեբունի>> հանրաճանաչ վոկալ-գործիքային համույթի նվագագցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: