• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարար Պետըր Ստոյանովիչի հետ

18 հուլիսի, 2013

Հուլիսի 17-ին Բուլղարիայի մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի և Բուլղարիայի մշակույթի նախարար Պետըր Ստոյանովիչի հետ: Դեսպան Արսեն Սհոյանը նորանշանակ նախարարին փոխանցեց ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը:
Կողմերը երկուստեք նշեցին, որ մշակույթի ոլորտում փոխգործակցության զարգացումը կնպաստի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, փոխըմբռնման խորացմանը:
Քննարկելով մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությունը և անդրադառնալով մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110- ամյա հոբելյանին, դեսպան Արսեն Սհոյանը առաջարկեց Բուլղարիայում ևս կազմակերպել համատեղ համերգ` նախարար Պետըր Ստոյանովիչի հովանո ներքո: Արծարծելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները` դեսպան Սհոյանը մասնավորապես անդրադարձավ բուլղարական արխիվներում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նյութերի թվայնացման հնարավորությանը` ակնկալելով բուլղարական կողմի աջակցությունը այդ հարցում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: