• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի կրթության և գիտության նախարար Անելիա Քլիսարովայի հետ

01 օգոստոսի, 2013
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի կրթության և գիտության նախարար Անելիա Քլիսարովայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 1-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ ԲՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար տիկին Անելիա Քլիսարովայի հետ:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին` դեսպանն անդրադարձավ հայ-բուլղարական համագործակցությանը կրթության և գիտության ոլորտում նշելով, որ անցած տարիներին կրթության բնագավառում ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում երկու երկրների միջև տեղի է ունեցել արդյունավետ համագործակցություն: Դեսպան Սհոյանը ներկայացրեց ՀՀ նախարար Արմեն Աշոտյանի նամակ-հրավերը` ուղղված տիկին Քլիսարովային Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում 2013թ. հոկտեմբերի 17-18-ը Երևանում կայանալիք կրթության նախարարների տարածաշրջանային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, որին նախարարը հայտնեց իր նախնական համաձայնությունը:
Այնուհետև քննարկվեցին ՀՀ նախարար Արմեն Աշոտյանի այցի հնարավորությունը Բուլղարիա և երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում 2013-2017թթ. համագործակցության ծրագրի ստորագրումը, որի շրջանակներում հնարավոր կլինի Հայաստանից հայ ուսուցիչների գործուղումը Բուլղարիայում հայոց լեզվի ուսուցման մակարդակի բարելավման նպատակով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: