• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Դանաիլ Պապազովի հետ

05 օգոստոսի, 2013
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հանդիպումը Բուլղարիայի  տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի  նախարար  Դանաիլ Պապազովի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը Բուլղարիայի նորընտիր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում օգոստոսի 5-ին հանդիպեց Բուլղարիայի տրասպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Դանաիլ Պապազովի հետ: Շնորհավորելով նախարար Պապազովին` դեսպան Սհոյանը հույս հայտնեց, որ նա իր այս կարևոր պաշտոնում կնպաստի հայ-բուլղարական կապերի զարգացմանը և խորացմանը:
Այնուհետև դեսպան Սհոյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի նամակ-հրավերը` ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի ունենալիք ՍԾՏՀ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի բարձր /նախարարական/ մակարդակի հանդիպմանը հոկտեմբեր ամսին, ինչին նախարարը հայտնեց իր նախնական համաձայնությունը:
Կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը` զրուցակիցները անդրադարձան հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի անցկացման հնարավորությանը 2013թ. երկրորդ կեսին:
Համագործակցության հնարավոր ուղղությունների առումով, ուշադրության առնվեց Երևան-Սոֆիա ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման հեռանկարները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: