• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Սոֆիայի քաղաքապետի հետ

06 օգոստոսի, 2013
Հանդիպում Սոֆիայի քաղաքապետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 5-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպեց Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդըկովայի հետ:
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը տիկին Ֆանդըկովային փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաայի նամակը հրավիրելով  Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող համաժողովին ԵԽ անդամ պետությունների քաղաքապետերի մասնակցությամբ, որն անցկացվում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում:

Արսեն Սհոյանը ընդգծեց, որ համաժողովի ձևաչափը նաև լավ հնարավորություն է ԵԽ անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի հետ հանդիպման և անմիջական շփման համար` ավելացնելով, որ Երևանը և Սոֆիան հանդիսանում են քույր քաղաքներ, ուստի այս միջոցառումը կխթանի երկու քաղաքների միջև փոխհարաբերությունների խորացումը:
Դեսպանը տեղեկացրեց, որ այդ ժամանակաշրջանը հատկապես տոնական է Երևանում քանի, որ նշվում է մայրաքաղաքի հիմնադրման 2795-ամյակը: Տիկին ֆանդըկովան հաստատեց իր պատրաստակամությունը, որ բուլղարական կողմը իր ներկայությունը կապահովի կայանալիք միջոցառմանը:

Երկուստեք կարևորվեց Բուլղարիայում հայ համայնքի դերը, որը իր բազմաթիվ նախաձեռնություններում մշտապես վայելում է քաղաքապետարանի օժանդակությունը և աջակցությունը :

Դեսպան Արսեն Սհոյանը քաղաքապետի հետ քննարկեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Սոֆիա քաղաքի կենտրոնում գտնվող Ալեքսանդր Նեվսկու տաճարի շրջակայքում 1922թ. Բուլղարիայի իշխանությունների մարդասիրական քայլի շնորհիվ Ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայերի երախտագիտությունն արտահայտող հուշաքար տեղեդրելու հնարավորությունը :
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: