• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Գիտաժողով «Բուլղարները, հայերը և Եվրոպան»

30 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 30-ին Սոֆիայի Եվրոպական հանձնաժողովի շենքի դահլիճում տեղի ունեցավ «Բուլղարները, հայերը և Եվրոպան» թեմայով գիտաժողով, որը նախաձեռնել էր Բուլղարիայի «Հայ Դատ» հանձնախումբը:
Գիտաժողովը նվիրված էր պորուչիկ Արտակ Թորգոմի կողմից ֆրանսիացի թուրքամոլ Պիեր Լոտիին՝ ի պաշտպանություն բուլղար զինվորի և Բուլղարիայի, հայտարարած մենամարտի 100-ամյակին, որը տեղի է ունեցել 1913 թվականի նոյեմբերի 9-ին Փարիզի արվարձաններից մեկում:
Զինված ուժերի գերագույն հրամանատարի ռազմական անվտանգության հարցերով խորհրդական կոմոդոր Գեորգի Ֆիդանովը ընթերցեց Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևի ուղերձը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին: Ներկայացվեցին նաև Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ Արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ Անդրեյ Կովաչևի և Բուլղարիայում ռազմական պատմության հանձնաժողովի նախագահ, պրոֆ. Դիմիտըր Մինչևի ուղերձները: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, որը կարևորեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառման նշանակությունը Բուլղարիայում: Զեկույցներ ներկայացրեցին հայ և բուլղար գիտնականներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Գիտաժողովի ավարտին նախորդեցին մեկնաբանություններ և քննարկումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: