• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Աշխարհը գալիս է քեզ մոտ» բարեգործական տարեկան տոնավաճառին

01 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբերի 1-ին Սոֆիայի Inter Expo Centre ցուցասրահում տեղի ունեցավ Կանանց միջազգային ակումբի կողմից կազմակերպված «Աշխարհը գալիս է քեզ մոտ» խորագրով բարեգործական տարեկան տոնավաճառ, որի պաշտոնական բացումը կատարեց Բուլղարիայում հայտնի ջազային երգչուհի Հիլդա Կազասյանը:
Տոնավաճառին ՀՀ դեսպանությունը ներկայացավ ազգային տաղավարով:
Հայկական տաղավարում ներկայացված էին ավանդական կերակրատեսակներ, հայկական արտադրանքի տեսականիներ` Երևանի «Արարատ» գործարանի կոնյակներ, «Արմենիա Վայնի» գինիներ, «Գրանդ Քենդիի» անուշեղեներ, «Ջերմուկ» հանքային ջուր, ինչպես նաև Բուլղարիայում մեր հայրենակիցների կողմից արտադրվող «Ագի», «Օվի Սարի», «Կանելա» քաղցրավենիքների ընկերություններ, «Բրիզ» ընկերության ըմպելիքներ, գրքեր, հուշանվերներ: Նախաձեռնությանը իրենց մասնակցությունը բերեցին AGBU Սոֆիայի մասնաճյուղի կանանց ակումբի անդամները, իսկ հայ ազգային մշակույթը ներկայացվեց Սոֆիայի համայնքի «Նաիրի» պարային համույթի կողմից:
Հայակական տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել այցելուների միջև, որոնց թվում էին Բուլղարիայում Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ,միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, գործարարներ:
Տոնավաճառին մասնակցում էին 40 երկրների դիվանագիտական առաքելություններ և կազմակերպություններ, իսկ միջոցառման ամբողջ հասույթը տրամադրվեց մանկական բարեգործական հիմնադրամին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: