• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին և Գուրգեն Մարգարյանի սպանության հիշատակին նվիրված միջոցառում Սոֆիայում

28 փետրվարի, 2014

Փետրվարի 28-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակի 26-րդ տարելիցի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հիշատակին նվիրված պսակադրման արարողություն:
Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Տեր Աբգար Վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:
Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, որը մասնավորապես նշեց, որ հայ ազգաբնակչության նկատմամբ դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն: Միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական դեռևս չի տվել կատարվածին, մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և իրողությունը խեղաթյուրելու ուղղությամբ, – ընդգծեց դեսպան Սհոյանը: Ելույթ ունեցան
“Հայ Դատ” հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, սփյուռքի ներկայացուցիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: