• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպեց Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ

11 ապրիլի, 2014

Ապրիլի 10-ին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ:
ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի զարգացումը և բարձրաստիճան այցերի իրականացման ահրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Զրուցակիցները խոսեցին հայ համայնքի մասին նշելով, որ նրանք հիմնականում 99 տարի առաջ Բուլղարիայում ապաստան գտած Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են, որոնց համար Բուլղարիան դարձել է երկրորդ Հայրենիք:

Նույն օրը Բուլղարիայի Խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի և Բուլղարիա-Հայաստան բարեկամության խնբի անդամների միջև:
Խմբում ներգրավված են 12 պատգամավորներ`որոնք ներկայացնում են Բուլղարիայի Խորհրդարանի բոլոր չորս խորհրդարանական խմբակցությունները:

“Բուլղարիա-Հայաստան” խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունը հայտնեց հայաբնակ Քեսաբում տեղի ունեցածին` վստահեցնելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են իրադարձություններին:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:Կարևորվեց շփումների և փոխայցելությունների ակտիվացումը, ինչպես նաև տնտեսական կապերի աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: