• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում ՀՀ դեսպանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներ

14 ապրիլի, 2014

Սոֆիայում ՀՀ դեսպանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներ

Սոֆիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 11-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված պարգևների հանձնման արարողություն:
ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի Հանրապետության ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

<<Հակոբ Մեղապարտ>> մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և <<Հայ Դատ>> հանձնախմբի համանախագահ, “Երևան” թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:

“Վիլյամ Սարոյան” մեդալը հանձնվեց <<ՀԲԸՄ>> Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:

<<Արշիլ Գորկի>> մեդալը հանձնվեց Սոֆիայի <<Սուրբ Մարիամ Աստվածածին>> եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:
ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ համագործակցության համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: