• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուլղարիայում նշվեց Պլովդիվի “Վիկտորյա և Գրիգոր Թութունջյաններ “ վարժարանի 180 ամյակը

06 հոկտեմբերի, 2014

Պլովդիվ քաղաքի  մարմարե “Անտիկ թատրոնում”  հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ  “Վիկտորյա և Գրիգոր Թութունջյաններ“  հայկական վարժարանի հիմնադրման 180 ամյակին նվիրված հանդիսավոր երեկո-համերգ:

Հանդիսությանը ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, Պլովդիվի “Սուրբ Գևորգ” եկեղեցու քահանա Տեր Հրաչ Մուրադյանը, ընթերցվեցին ՀՀ սփուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի,ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական  ուղերձները: Տոնական երեկոյին, որը վարում էր Բուլղարիայի “հայ դատ” հանձնախմբի  համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը,  ելույթ ունեցան հայտնի հայ և բուլղար  մենակատարներ, պարային խմբեր, երգչախմբեր:

Միջոցառմանը ներկա էին Պլովդիվում պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը,Պլովդիվի համայնքային խորհրդի անդամներ,  հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարժարանի նախկին և ներկայիս ուսուցչական կազմն ու սաները` տնօրեն Սիմոն Թյութելյանի գլխավորությամբ:

«Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյաններ» վարժարանն սկսել է իր գործունեությունը Պլովդիվի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնադրումից հետո` 1834 թվականին: Սկզբում եղել է տղաների վարժարան, իսկ արդեն 1886 թվականից թույլատրվել է այնտեղ բացել նաեւ օրիորդաց «Վարվառյան» վարժարանը:  1920 թ. վարժարանը դարձել է երկսեռ, աշակերտների թիվը հասել է 1000-ի: 1944 թվականին բարերարներ Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյանների ֆինանսավորմամբ ամբողջովին վերանորոգվել է վարժարանի շենքը, որից հետո այն վերանվանվել է ի պատիվ բարերարների:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: