• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շումենում նշվեց «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 180-ամյակը

11 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 11-ին նշվեց Շումենի Հայ Առաքելական «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 180 ամյակը, ինչի առթիվ Շումենի «Վասիլ Տրումև» դրամատիկական թատրոնի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ` հայկական և բուլղարական պարային, երգչախմբային համույթների և մենակատարների մասնակցությամբ, որին հաջորդեց ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, նահանգապետ Պետկո Շարենկովը, քաղաքապետ Կրասիմիր Կոստովը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:
Հոկտեմբերի 12-ին Շումենի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում պատարագ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Մուրադյանը, որից հետո Շումենի պատվավոր քաղաքացի բարերար Գևորգ Քեսոյանը եկեղեցուն նվիրաբերեց Սուրբ Աստվածածնի սրբապատկերը:
Շումենի Հայ Առաքելական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին կառուցվել է 1834 թ. հայ գաղթականների կողմից: 2001թ. եկեղեցին վերանորոգվել է, կառուցվել է նոր զանգակատուն: Եկեղեցու բակում մինչև օրս պահապնվում են 18-րդ և 19-րդ դարի հայկական համայնքի առաջնորդների և բարերարների քանդակապատկերներով զարդարված մարմարե տապանաքարերը: Եկեղեցու հարևանությամբ գտնվում է 1915թ. Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը և Շումենի հայ համայնքի մշակութային կենտրոնը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: