• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պեյո Յավորովի մահվան 100 ամյակի հիշատակի երեկո Սոֆիայում

12 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 12-ին Սոֆիայի երաժշտական ակադեմիայի Պանչո Վլադիգեռով համերգասրահում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի հովանո ներքո` տեղի ունեցավ անվանի բուլղար բանաստեղծ Պեյո Յավորովի մահվան 100 ամյակին նվիրված հիշատակի երեկո` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սոֆիայի մասնաճյուղի կամերային նվագախմբի մասնակցությամբ` խմբավար Պետրոս Փափազյանի գլխավորությամբ: Համերգային ծրագրում հնչեցին դասական և հայկական ժողովրդական ստեղծագործություններ: Յավորովի հայտնի «Հայեր» բանաստեղծությունն ընթերցեց լիբանանահայ գրականագետ Հակոբ Դունիայանը:
Մեծ բանաստեղծի մահվան 100 ամյակի հիշատակի կապակցությամբ միջոցառմանն իր ուղերձն էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հիշատակի երեկոյին ներկա էին Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ դեսպանության անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչներ, բուլղար մտավորականներ, լրագրողներ:
Պեյո Յավորովը համարվում է 19-րդ դարի վերջի Բուլղարիայի լավագույն բանաստեղծական տաղանդներից մեկը: Նա իր կարճատև կյանքի ընթացքում ոչ միայն աչքի ընկավ բանաստեղծական տաղանդով, այլ նաև մարդասիրությամբ ու արդարությամբ:Թուրքիայի կողմից 1890-ական թվականներին կազմակերպած հայկական կոտորածների անմիջական տպավորությամբ գրել է «Հայեր» նշանավոր բանաստեղծությունը, որտեղ ամենաջերմ, բարի զգացմունքներով է արտահայտվում հայ ժողովրդի մասին: Երևանում գործում է հ. 131 դպրոցը Պեյո Յավորովի անունով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: