• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություն Սոֆիայի սինագոգում և եկեղեցիներում

21 ապրիլի, 2015

Ապրիլի 18-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության և կրոնական համայնքների Ազգային խորհրդի նախաձեռնությամբ, Սոֆիայի սինագոգում, որը ամենամեծն է Բալկաններում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն, որը անցկացրեց սինագոգի րաբբի Յոսեֆ Սոլոմոնը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, որն իր երախտագիտությունը հայտնեց հրեա ժողովրդին` անվանի զավակներ Հենրի Մորգենթաուի, Ռաֆաել Լեմկինի և Ֆրանց Վերֆելի համար, որոնց ներդրումը հայոց ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի է:Դեսպան Սհոյանը ցեղասպանություն և հոլոկոստ վերապրած հայ և հրեա ժողովուրդներին մաղթեց ապրել և արարել միասնաբար:
Արարողությանը ներկա էին Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, Բուլղար Ուղղափար և Կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև Միացյալ ավետարանական, Հրեական կենտրոնական հոգևոր խորհրդի ներկայացուցիչները, հայկական և հրեական համայնքի անդամներ:
Ապրիլի 19-ին Սոֆիայում “Սուրբ Սոֆիա” Բուլղար ուղղափար և Ավետարանական, ինչպես նաև “Սուրբ Հովսեփ” Կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցան հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ոգեկոչման արարողություններ:
Միջոցառումները լուսաբանվեցին Բուլղարիայի Ազգային և “Նովա” հեռուստաալիքներով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: