• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սոֆիայում

18 մայիսի, 2015

Ապրիլի 24-ին Սոֆիայի համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ, հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներով և դրոշներով «Հայոց տնից» մեկնարկվեց մեքենաների երթ դեպի Բուլղարիայի Ժողովրդական ժողով, ԲՀ նախագահի նստավայր, Թուրքիայի դեսպանություն, Յավորովի հուշարձան և ավարտվեց Սոֆիայի հայկական գերեզմանատան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն և ծաղկեփսակների խոնարհման արարողություն: Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, որն ընթերցեց 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց ապրիլի 24-ին Բուլղարիայի Խորհրդարանում առաջին անգամ ընդունված Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման մասին որոշման և ապրիլի 24-ը Բուլղարիայում հիշատակման օր հռչակելու որոշման համար: Միջոցառմանը ելույթ ունեցան Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազսկին, ԲՀ Ժողովրդական ժողովի բարեկամական խմբի փոխնախագահ Ստանիսլավ Ստանիլովը, պատգամավոր Բորիս Ստանիմիրովը, Սոֆիայի քաղաքային խորհրդի անդամ Դիմիտր Անտովը, ներկա էին Ժողովրդական ժողովի փոխնախագահ Իվան Իվանովը, պատգամավոր, Ժողովրդական ժողովի բարեկամական խմբի նախագահ Ատանաս Զաֆիրովը, հայ համայքի ներկայացուցիչներ:
Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ տեղի են ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնա, Պլովդիվ, Ռուսե, Բուրգաս, Դոբրիչ, Շումեն, Ստառա Զագոռա,Պազարչիկում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: