• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանն ընդունեց Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդին

26 հոկտեմբերի, 2015
ՀՀ դեսպանն ընդունեց Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս. թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանն ընդունեց Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի թեմի նորընտիր առաջնորդ Հայր Իսահակ Վարդապետ Պողոսյանին:

Փոխադարձ բարեմաղթանքներից հետո դեսպանը և թեմի առաջնորդը քննարկեցին համայնքային հարցեր, Հայաստանի Հանրապետության համահայկական ծրագրերում բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցության, հայապահպանության, հայոց լեզվի պահպանման, հայ մշակույթի տարածման հարցերը և այդ ուղղությամբ դեսպանության և առաջնորդարանի աշխատանքների շարունակման կարևորությունը:

Անդրադարձ եղավ նաև բուլղարահայ համայնքում առկա մի շարք հարցերին, մասնավորապես Սոֆիայում կառուցված առաջնորդանիստ տաճարի ներքին հարդարման ավարտին և օծմանը, որը մեծապես կնպաստի հայ համայնքի համախմբմանը և եկեղեցական կյանքի աշխուժացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանը կրկին շնորհավորեց առաջնորդին և հաջողություններ մաղթեց նրան` դժվարին և պատվավոր առաքելությունում:

Մեկնումից առաջ Հայր Իսահակ Վարդապետ Պողոսյանը ՀՀ դեսպան Արսեն Սհոյանին հրավիրեց ս.թ. հոկտեմբերի 18-ին Սոֆիայի սրբ.Աստվածածին եկեղեցում իր կողմից մատուցվող անդրանիկ պատարագին և գահակալության արարողությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: