• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-բուլղարական բիզնես-ֆորում Սոֆիայում

03 նոյեմբերի, 2015

Ս.թ. հոկտեմբերի 30-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախաձեռնած`  Եվրոպայում հայկական տեղեկատվական և հեռահաղորդակցության ավտոարշավի շրջանակներում Սոֆիայի  ,,Գրանդ հոտել Սոֆիա,, հյուրանոցում կայացավ «Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության հնարավորությունները» խորագրով գործարար համաժողով:  ՀՀ վարչապետի հովանու ներքո անցնող միջոցառման կազմակերպմանը աջակցել էին  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը և Բուլղարիայի տրանսպորտի, կապի և հաղորդակցության նախարարությունը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Նա կարևորրեց տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման համար, միաժամանակ ընդգծելով ՀՀ տնտեսության մեջ այդ  ոլորտի արագ աճը, ներդրումը և լայն կիրառությունը:   

Ելույթներով հանդես եկան Բուլղարիայի տրանսպորտի, կապի և հաղորդակցության նախարարության  ,,Տեղեկատվական տեխնոլոգիաներ,, տնօրինության տնօրեն Հրիստո Հրիստովը, Բուլղարիայի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ցվետան Սիմենովը,  Բուլղարիայի փոքր և միջին ձեռնարկությունների ազգային կենտրոնից Բորյանա Մինչևան:

Հայկական պատվիրակության ղեկավար, ,,Նյու թեքնոլոջի էդյուքեյշն,, հիմնադրամի տնօրեն   Վահան Հովսեփյանի թեման` ,,Իրերի ինտերնետ,, մեծ հետաքրքրություն առաջացրեց:

Մասնագիտական քննարկումներ ընթացան  հայկական և բուլղարական ընկերությունների միջև, հաստատվեցին շահագրգիռ և գործնական կապեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: