• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

,,Ապրիլի 24-ի հետքերով,, Լուսանկարչական ցուցահանդես Սոֆիայում նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

01 դեկտեմբերի, 2015

Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. նոյեմբերի 27-ին Սոֆիայի ռուսական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ բուլղարահայ հայտնի լուսանկարիչ Մարի Քնալյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը` ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի պաշտոնական հովանավորությամբ:

Իր ելույթում դեսպանը մասնավորապես նշեց, որ տասնյակ հազարավոր փրկված հայերի հիշողություններով, վկայություններով մենք կարողանում ենք պատկերացում կազմել 100 տարի առաջ տեղի ունեցած սարսափների մասին: Քսաներորդ դարի առաջին ցեղասպանության ուղիղ վկայություններն այդ տարիներին պատմության մեջ հավերժացած լուսանկարիչների գործերն են, ովքեր վտանգելով սեփական կյանքը, կատարել են ոչ միյան իրենց մասնագիտական, այլև մարդկային պարտքը:

50-ամյա հայրենանվեր աշխատանքի, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության գործում ներդրում ունենալու համար դեսպան Սհոյանը Մարի Քնալյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ,,Արշիլ Գորկի,, մեդալը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Բուլղարիային 100 տարի առաջ շուրջ հարյուր հազար ցեղասպանությունից փրկված հայի ապաստան տալու, Բուլղարիան նրանց երկրորդ հայրենիքը դարձնելու և Բուլղարիայի Ժողովրդական ժողովի 2015թ.-ի ապրիլի 24-ին առաջին անգամ ընդունած Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման ճանաչման մասին որոշման ու ապրիլի 24-ը Բուլղարիայում հիշատակման օր հռչակելու համար:

Միջոցառման ավարտին բուլղարահայ հայտնի երգիչ և երգահան Հայկաշոտ Աղասյանը կատարեց Բուլղարիայում հանրաճանաչ բանաստեղծ Վանյա Պետկովայի “Հայի աչեր” երգը, ինչպես նաև իր հեղինակած “Հայաստան” երգը: 

Հանդիսությանը ներկա էին և ելույթներ ունեցան ԲՀ ժուռնալիստների միության,  ԲՀ լուսանկարչական ակադեմիայի ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: