• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստ Սոֆիայում

17 դեկտեմբերի, 2015

Ս.թ. դեկտեմբերի 14-ից 15-ը Սոֆիայում կայացավ հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական   հանձնաժողովի 7-րդ նիստը:

Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ Կառավարության և գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ Սոֆիա ժամանեց դեկտեմբերի 14-ի առավոտյան:

Օդանավակայանի կառավարական բարձրաստիճան հյուրերի սրահում հայկական պատվիրակությանը դիմավորեցին ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը և  Բուլղարիայի տրանսպորտի նախարարի տեղակալ Անտոն Գենևը:

Նույն օրը տեղի ունեցավ փորձագետների հանդիպումը՝ հանգամանալից քննարկելու երկու երկրների միջև տնտեսական և գիտատեխնիկական հարցերի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

Արձանագրությունը հանդիսավորությամբ ստորագրվեց դեկտեմբերի 15-ին, հանձնաժողովի  համանախագահներ, տրանսպորտի նախարարներ Գագիկ Բեգլարյանի և Իվայլո Մասկովսկիի կողմից:

Արձանագրությունն ընդգրկում է իրավա-պայմանագրային, առևտրա-տնտեսական, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի, փոքր և միջին բիզնեսի, սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, համայնքային կապերի զարգացման, կրթության և գիտության, մշակույթի, հումանիտար զարգացման ոլորտները:

Պատվիրակության համար տրվեց պաշտոնական ճաշ Բուլղարիայի տրանսպորտի նախարարի կողմից և կազմակերպվեց էքսկուրսիա ազգային պատմության թանգարան:

Պատվիրակությունը հանդիպեց նաև բուլղարահայ գործարարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայկական պատվիրակությունը Սոֆիայից մեկնեց դեկտեմբերի 16-ին:       

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: