• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սհոյանի հանդիպումը ԲՀ ԱԳ նախարարի տեղակալ Վալենտին Պորյազովի հետ

18 դեկտեմբերի, 2015

Ս.թ. դեկտեմբերի 18-ին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ ԲՀ ԱԳ նախարարի տեղակալ Վալենտին Պորյազովի հետ:

Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց դեկտեմբերի 14-ից 15-ը Սոֆիայում կայացած հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության  միջկառավարական   հանձնաժողովի  7-րդ   նիստի առիթով՝ հույս հայտնելով որ ստորագրված արձանագրությունը հնարավորություն կտա առավել ակտիվացնել հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվեցին ինչպես երկկողմ, մասնավորապես՝ բարձրաստիճան փոխադարձ այցերին, այնպես էլ միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությանն առնչվող հարցեր: 

Փոխնախարար Վալենտին Պորյազովը հայտարարեց, որ Բուլղարիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձևաչափով և կիսում է համանախագահների դիրքորոշումը, որ ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովների աշխատանքը չպետք է ենթարկվի քաղաքական շահարկումների:

Պորյազովը նշեց նաև, որ Հայաստանը Բուլղարիայի համար եղել և մնում է որպես բարեկամ երկիր ու գործընկեր, և որ կողմերն ունեն մեծ ներուժ, որն ամբողջովին չի օգտագործվում և պետք է աշխատել այս ուղղությամբ: Փոխնախարարը նաև հավաստեց, որ, քանի որ Հայաստանը սկսել է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլ, Բուլղարիան որպես անդամ երկիր, ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հնարավորինս հաջողությամբ ընթանան:

Հանդիպումն ավարտվեց նախատոնական շնորհավորանքներով և բարեմաղթանքներով:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: