• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանի այցը Բուլղարիայի Պլովդիվ քաղաք

31 մայիսի, 2016

Մայիսի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացավ նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Պլովդիվի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հայապահպանության, կրթական, մշակութային ոլորտին առնչվող հրատապ հարցեր, ընդգծվեց հայկական կազմակերպությունների և դեսպանության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում դեսպան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների կողմից կազմակերպվող բազմաբնույթ գիտակրթական, մանկավարժական և մշակութային ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Բուլղարիայի հայաշատ քաղաքներում ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

Մայիսի 28-ին Պլովդիվի համալսարանի պատմահնէաբանական ֆակուլտետում մեկնարկած համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ հանգամանալից ներկայացնելով Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա պետություն, Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվեցին Պլովդիվի համալսարանի և Հայաստանի կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: