• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ

12 հուլիսի, 2016
Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի մշակույթի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հուլիսի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի հետ:

Տեղի ունեցած զրույցի ընթացքում ընդգծվեց, որ հարաբերությունները Հայաստանի և Բուլղարիայի մշակույթի նախարարությունների միջև գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով նաև երկու երկրների դեսպանությունների աշխատանքն այդ հարցում:

Դեսպան Սարգսյանը նախարար Ռաշիդովին ներկայացրեց դեսպանության առաջիկա մշակութային ծրագրերը և այն միջոցառումները, որոնք նվիրված են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Քննարկման արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Սոֆիայում հայկական ֆիլմերի ցուցադրության և Հայաստանին նվիրված լուսանակարչական ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ:

Որոշվեց Սոֆիայում ժամանակակից հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպելու, “Պլամակ” ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ թողարկման շնորհանդես իրականացնելու մասին:

Քննարկվեցին նաև համատեղ կինոարտադրություն, Հայաստանում հնագիտական պեղումներ, ինչպես նաև հին մշակութային արժեքների պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնող մասնագիտական խմբեր ստեղծելու հարցերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: