• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԴԵսպան Սարգսյանն այցելեց Բեդիկ Բեդրոսյանի ցուցահանդեսը

09 օգոստոսի, 2016

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է բուլղարահայ անվանի գեղանկարիչ Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունների հետահայաց “Երկիր` գետի և ծովի միջև” վերտառությամբ ցուցահանդեսը, որը բացվել է Սոֆիայի քաղաքային պատկերասրահում և գործելու է մինչև օգոստոսի 14-ը:

Ցուցադրությունը կազմակերպվել է Վառնայի “Արարատ” կազմակերպության կողմից և ներկայացնում է հեղինակի շուրջ հարյուր աշխատանք, այդ թվում հայկական բնաշխարհ ու հայկական ուրվագծեր պարունակող  գործեր, որոնք հեղինակը ստեղծել է Հայաստան կատարած իր այցելության արդյունքում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման առիթով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հղած ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ “Բեդիկ Բեդրոսյանի ստեղծագործությունները Բուլղարիայի ժամանակակից արվեստի ու մշակույթի կարևորագույն մասն են կազմում”:

ԲՀ-ում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ “Արարատ” կազմակերպությունը 2017թ.-ի առաջին կեսին ցուցահանդեսը կներկայացնի Երևանում, որի համար արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրինության հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: