• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Սարգսյանը մասնակցեց ՀՕՄԵՆԸԹՄԵՆԻ Բուլղարիայի մասնաճյուղի ամենամյա բանակումին

09 օգոստոսի, 2016

Ս.թ. օգոստոսի 6-ին Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը մասնակցեց ՀՕՄԵՆԸԹՄԵՆ կազմակերպության Բուլղարիայի մասնաճյուղի ամենամյա բանակումի հանդիսավոր փակման արարողությանը:

Բանակումին, որն անցնում էր լեռներով շրջապատված “Դիվիտե Պետլի” կոչվող հանգստավայրում, մասնակցում էր 161 սկաուտ Բուլղարիայի տարբեր քաղաքներից:

Առանձնազրույց ունենալով խմբապետերի և ատենապետերի հետ` դեսպան Սարգսյանը կարևորեց նրանց աշխատանքը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության և նրանց մեջ հայկական ոգին մշտարթուն պահելու հարցում:

Կազմակերպության Բուլղարիայի ատենապետ Տիրուհի Պարտիզպանյանը դեսպանին ներկայացրեց կառույցի աշխատանքը, նշելով, որ ս.թ. մարտ ամսին պաշտոնապես նշվել է ՀՕՄԵՆԸԹՄԵՆԻ բուլղարական  մասնաճյուղի վերաբացման 25-րդ տարեդարձը:     

Դեսպանն իր աջակցությունն ու հովանավորությունը հայտնեց կազմակերպության ծրագրերին և ՀՕՄԵՆԸԹՄԵՆԻ Բուլղարիայի կազմակերպության գործունենությանը` առաջարկելով դեսպանության հետ համատեղ միջոցառումների կազմակերպման մասին:

Դեսպանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, անդրադարձավ նաև ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: