• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հանդիպում Բուլղարիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ

31 հունվարի, 2017

2017թ. հունվարի 31-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Արմեն Սարգսյանի աշխատանքային հանդիպումը Բուլղարիայի հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ: Ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Սոֆիայի, Պլովդիվի և Սիլիստրայի մի շարք հայկական կազմակերպությունների, եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, Սոֆիայի համադրիչ խորհրդի անդամներ:

Դեսպան Սարգսյանը ներկաներին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից 2017թ.-ին իրականացվելիք համահայկական ծրագրերի մասին, մասնավորապես՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի, Համահայկական առևտրային ցանցի երրորդ գործարար ֆորումի, “Արի տուն”, “Դու ինչ ես անում Արցախի համար”, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման դասընթացների, “Երգում ենք Կոմիտաս” համահայկական փառատոնի և այլ միջոցառումների մասին: Ներկաներին տրամադրեցին համապատասխան տեղեկատվական փաթեթները, ինչպես նաև սփյուռքի կրթօջախների համար Հայաստանում տպագրված ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի ցանկը:

Դեսպանն անդրադարձավ նաև դեսպանության կողմից 2017թ. ծրագրված մի շարք միջացառումներին՝ նվիրված Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին: Նա նշեց, որ նախատեսվում է կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրումներ, “Ազգային արվեստ” փառատոնին հայաստանյան խմբերի մասնակցություն, հայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն և այլ միջոցառումներ, որոնց իրականացման գործում դեսպանը կարևորեց համայնքային կառույցների ակտիվ մասնակցությունը:

Նշենք, որ հանդիպման սկզբում հանդիսավոր պայմաններում դեսպան Սարգսյանը Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության “Ոսկե մեդալը”: Նույն նախարարության շնորհակալագրով պարգևատրվեց Կարո Ուզունյանը` Հայաստան-Սփյուռք գործակցության տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու և սփյուռքում հայապահպանությանը նպաստելու համար:

Հանդիպման ավարտին ներկաները մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: