• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը ԲՀ վարչապետի տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության հարցերով տեղակալ Վալերի Սիմեոնովի հետ

12 հունիսի, 2017

Ս.թ. հունիսի 12-ին ԲՀ կառավարության շենքում կայացավ դեսպան Ա. Սարգսյանի հանդիպումը ԲՀ վարչապետի տնտեսական և ժողովրդագրական քաղաքականության հարցերով տեղակալ Վալերի Սիմեոնովի հետ:
Հանդիպման սկզբում դեսպան Սարգսյանը շնորհավորեց Վ.Սիմեոնովին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությանմբ՝ մաղթելով հաջողություներ այդ պատասխանատու գործում:
Քննարկվեցին երկկողմ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սարգսյանը փոխվարչապետին համառոտ ներկայացրեց առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղղություններն՝ ընգծելով տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղմթերքի վերամշակման ոլորտները: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիները՝ կոչ անելով Բուլղարիայի կառավարությանը աջակցելու այն ընկերություններին, որոնք ցանկություն կունենան ներդրումներ իրականացնել Հայաստանում: Որպես համագործոկցության հնարավոր ոլորտ նշվեց նաև հանքային ջրերի արտադրության և դրանց հիման վրա վերականգնողական և բուժական հաստատությունների և հանգստյան տների կառուցման և համատեղ շահագործման հնարավորությունը՝ հաշվի առնելով այս բնագավառում բուլղարական կողմի մեծ փորձը: Փոխվարչապետին տրամադրվեցին նյութեր Հայաստանի գործարար միջավայրի, տնտեսական ազատ գոտիների և ներդրումային բազմազան ծրագրերի վերաբերյալ՝ շահագրգիռ մարմիններին և ընկերություններին դրանք փոխանցելու խնդրանքով:
Փոխվարչապետ Սիմեոնովը կարևորեց երկկողմ համագործակցության խորացաման անհրաժեշտությունը և այս հարցում առկա մեծ ներուժի օգտագործումը: Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով փոխվարչապետը նշեց Երևան-Սոֆիա ուղիղ օդային կապ ստեղծելու և երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում գովազդի ընդլայնման կարևորությոնը:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքներ և մարզեր հաստատել են բարեկամական կապեր, սակայն անհրաժեշտություն է առաջանում ակտիվացնելու այդ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով նպաստել այդ հարաբերությունների աշխուժացմանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: