• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

“Պլովդիվ 2017” 23-րդ միջազգային ֆոլկլորային փառատոն

02 օգոստոսի, 2017

Ս.թ. օգոստոսի 1-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկեց “Պլովդիվ 2017” 23-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցում է Հայաստանի “Զվարթնոց վերածնունդ” հիմնադրամի երգի-պարի համույթը:
Փառատոնին մասնակցում են նաև ժողովրդական երգի և պարի համույթներ Բուլղարիայից, Բրազիլիայից, Վրաստանից, Իսպանիայից, Հորդանանից, Կոսովոյից, Չիլիից և Մոնտենեգրոյից:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա հանդիպեց Հայաստանից ժամանած համույթի անդամների և ուղեկցող անձնակազմի հետ և հաջողություններ մաղթեց Բուլղարիայում շրջագայության ընթացքում, ինչպես նաև ապագա ծրագրերում:
Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսության և Պլովդիվի Հայկական մշակութային տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ “Զվարթնոց վերածնունդ” համույթն առանձին համերգներով հանդես կգա Պլովդիվի Կաբանա թաղամասում, Հիսարյա և Պեշտերա քաղաքներում, ապա ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի օժանդակությամբ նաև Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: