• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Ա. Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2017

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել ու շատ թանկ գին է վճարել իր սեփական հողում ազատ ու անկախ ապրելու համար: Անկախության վերականգնումից քսանվեց տարի անց մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր, իրականացնում ենք բարեփոխումներ ժողովրդավարության խորացման, տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման և այլ ուղղություններով: Այսօր Հայաստանին անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում:
Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և սփյուռքի համար: Մենք համատեղ լուրջ քայլեր ենք ձեռնարկում, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորման ուղղությամբ:
Հայաստանի, Արցախի և աշխարհի 70 երկրից ավելի քան 1500 ներկայացուցիչներ օրերս Երևանում մասնակցեցին «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով անցկացված վեցերորդ համահայկական համաժողովին: Նման հավաքների շնորհիվ հնարավոր է ամփոփել Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ծրագրել ապագային միտված համատեղ անելիքները: Եվ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ պետք է իր դերակատարությունն ունենա այս գործընթացում: Մենք պետք է միասնական լինենք մեր նպատակներին հասնելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը տոն է համայն հայության համար: Այն մեր հավատի, համոզմունքների ու վստահության խորհրդանիշն է։ Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա կերտվում է ողջ հայության դարավոր երազանքը ու հպարտությունը՝ հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ:


ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Բուլղարիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան

 

 

21 սեպտեմբերի 2017թ.
ք. Սոֆիա

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: